00:00:00

Պոլիտեխնիկում բացվեց «Բջջային ցանցի միկրոենթակառուցվածքով հեռահաղորդակցության» լաբորատորիա

16:55, 11 նոյեմբեր 2025 Հասարակություն

Լաբորատորիան ստեղծվել է՝ ուսանողներին գործնականորեն ծանոթացնելու հեռահաղորդակցության ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին, ուսումնասիրելու դրանց կառուցվածքն ու սկզբունքները, ինչպես նաև փոխանցելու այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն պատրաստ լինել աշխատել ոլորտում՝ հենց առաջին օրվանից։Պաշտոնական բացման ընթացքում իմ խոսքում նշել եմ, որ այս նախաձեռնությունը երկու կարևոր ուղերձ է փոխանցում՝ մասնավորպես․
📢 Առաջինը՝ բովանդակության մասին է։
 
Սա խորքային բովանդակությամբ, տեխնոլոգիական նորարար սարքերով հագեցած լաբորատորիա է։ Մենք կահավորել ենք ֆիզիկապես փոքր, բայց խորը բովանդակությամբ լաբորատորիա։ Հաճախ լինում է հակառակը՝ մեծ տարածքներ՝ առանց բովանդակության։ Այսօր խոսքը բացառապես բովանդակության մասին է՝ այնպիսի միջավայրի, որտեղ ուսանողը ստանում է գործնական կրթություն և կարող է դառնալ մասնագետ, որը կսկսի աշխատել առաջին իսկ օրվանից, այլ ոչ թե աշխատանքի առաջին օրվանից կմտածի սովորելու մասին։
 
📢 Երկրորդը՝ կարևոր ինստիտուցիոնալ համագործակցության մասին է։
 
Այս լաբորատորիան փայլուն օրինակ է պետություն–մասնավոր հատված–կրթական կառույց եռակողմ արդյունավետ համագործակցության։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աջակցությամբ VIVA ընկերությունն ու Պոլիտեխնիկական համալսարանը խորացրին համագործակցությունը՝ միավորելով ռեսուրսներն ու փորձը՝ կրթական, հետազոտական և մասնագիտական զարգացման նպատակներով։
📡 Լաբորատորիայի հնարավորությունները և նպատակները՝
🔘 ծանոթանալ բջջային ցանցի կառուցվածքին,
🔘 ուսումնասիրել ցանցի հիմնական հանգույցները և դրանց գործառույթները,
🔘 ճանաչել ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներն ու միջազգային ստանդարտները,
🔘 աշխատել նորագույն սարքավորումներով և ձեռք բերել գործնական գիտելիքներ,
🔘 տիրապետել այն ծրագրերին, որոնք կիրառվում են միջազգային հեռահաղորդակցության համակարգերում,
🔘 անցկացնել հետաքրքիր, ինտերակտիվ և հագեցած դասընթացներ։
 
Շնորհակալություն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և VIVA ընկերությանը՝ այս նախաձեռնությանը աջակցելու և այն մեր համալսարանում իրականություն դարձնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր