00:00:00

Փաշինյանը երեկ մի լավ ուրախացել է, երբ իրեն զեկուցել են նախագահ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքն ամեն գնով վերականգնելու գործընթացի մասին. Մամիջանյան

14:52, 07 նոյեմբեր 2025 Հասարակություն

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրել է.

«Երեկ մի լավ ուրախացել է Փաշինյանը, երբ իրեն զեկուցել են նախագահ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքն ամեն գնով վերականգնելու գործընթացի մասին:

Հիշեցնեմ՝ մեկ օրվա մեջ 3 դատական նիստ են նշանակում, անգամ մահացած եղբոր սգո արարողություններից դատավորին ստիպում են գալ նիստի, բայց դատարանը մերժում է դատախազության հայցը, ու ստիպված վերակենդանացնում են 19 թվականի ծիծաղելի գործը (ցուցմունքը կորզել են սխալ թարգմանությամբ, ցուցմունք տվողը հետագայում հրաժարվել է ցուցմունքներից՝ բացատրելով, որ թարգմանության խնդիր է եղել):

Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում...

Այսօր 22.00-ին դողդողացող ձեռքով կմիացնես AntiFake.am ու կլսես՝ քեզ հաստատ դուր չի գա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր