Տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տելեգրամյան էջից:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Վարդանյանը որդուն խնդրել է կիսվել իր երեք մտքերով՝
՛՛1. Արցախը եղել է, կա և կլինի:
2. Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկին, բարուն և լույսին:
3. Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս վառել այնտեղ, որտեղ այն այլևս չկա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը՛՛: