Խաղաղության համաձայնագիր ստորագրելը կամ նախաստորագրելը միայն Նիկոլի համար էր կուտ, կերակուր, որ գա, իր ընտրողներին փոխանցի այդ կուտը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը մտածում է, թե խաղաղության «կտով» ինքը կընտրվի, հետո կանի այն, ինչ Ալիևը պահանջում է. «Բայց քանի որ Ալիևը համբերատար չէ, սկսեց շարունակել տարածքային պահանջները Հայաստանից. խաղաղությո՞ւն ես ուզում, Նիկոլ, էս պետք է տաս, էն պետք է տաս, ամեն ինչ պետք է տաս»:
Նիկոյանի խոսքով՝ ժողովուրդը, որը կերակրվում է խաղաղության սին պատրանքներով, դառնում է ցեղասպանության մատերիալ.
«Մի անգամ դրա միջով անցանք: Էլի կարող է երիտթուրքերի հետ խորհրդարանում նստողներ կամ նարդի խաղացողներ կային, որոնք կարող էին ասել՝ այդպես չի լինի, բայց եղավ, չէ՞: Հիմա էլ է հնարավոր, որ լինի»: