00:00:00

ՀԷՑ-ում 7 տարբեր լոտերով հայտարարված մրցույթներին մասնակցել են 18 ընկերություններ․ Ռոմանոս Պետրոսյան

19:56, 04 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) կապալի աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցութային գնման գործընթացն ամփոփվեց երեկ. ըստ այդմ, 7 տարբեր լոտերով հայտարարված մրցույթներին մասնակցել են 18 ընկերություններ, ընդ որում, միևնույն ըկերությունը բազմաթիվ դեպքերում միաժամանակ մասնակցել է մի քանի լոտերի մրցույթին զուգահեռաբար։ Այս մասին հայտնում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
 
«Երկշաբաթյա ժամանակահատվածում կվերլուծվեն բոլոր գնային առաջարկները և ամսի 17-ին հայտնի կդառնան հաղթողների անունները։
 
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին՝ ՀԷՑ-ի բաց, թափանցիկ և ներառական գործընթացներին մաս կազմելու համար, ինչն անխուսափելիորեն անդրադառնալու է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին»,-նշել է նա։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր