00:00:00

Պրահայի նախկին արքեպիսկոպոս, Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամ կարդինալ Դոմինիկ Դուկան. դեսպանություն

21:55, 04 նոյեմբեր 2025 Հասարակություն

Նոյեմբերի 4-ին իր մահկանացուն է կնքել Պրահայի նախկին արքեպիսկոպոս, Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամ կարդինալ Դոմինիկ Դուկան: Հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից:

«Իր անշեղ հավատքի և նվիրված ծառայության շնորհիվ նա ներշնչանքի և բարոյական առաջնորդության ուղենիշ է գալիք սերունդների համար:

Հայաստանի դեսպանության անունից խորին ցավակցություն ենք հայտնում արքեպիսկոպոս Դուկայի ընտանիքին, Պրահայի արքեպիսկոպոսությանը և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա մահը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր