00:00:00

Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և SARS-Cov-2-ի հարուցիչներ

11:06, 04 նոյեմբեր 2025 Առողջություն

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են՝ 1,2 անգամ։

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Այլ շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության՝ SARS-Cov-2-ի հարուցիչներ։

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա կամ պատվաստումային շարժական կետեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր