00:00:00

Սևանա լճի մակարդակն իջել է

23:53, 03 նոյեմբեր 2025 Հասարակություն

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.32մ (02.11.25թ․)։ Այն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 7 սմ-ով։ Այս տվյալները ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.648 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 2-ը ներառյալ՝ 108.140 մլն.մ³:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր