Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ ռեպրեսիաների գործով Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց, հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Խափանման միջոցը փոխվել է, որ նա կարողանա ՄՌՏ հետազոտություն և նաև ֆիզիոթերապիա անցնի», -ասաց փաստաբանը։
Նշենք, որ Աղվան Արշակյանն առողջական խնդիրներ ունի։
Հարությունյանը հայտնեց նաև՝ մեղադրող կողմը չի առարկել։