00:00:00

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ ոստիկանությունը՝ 3-ամյա երեխայի որոնման աշխատանքների մասին

21:51, 28 հոկտեմբեր 2025 Հասարակություն

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։

«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր