00:00:00

Այսօրվանից դադարեցվում է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառը

17:58, 28 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Այսօր ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության, Ներքին գործերի նախարարության, «Ջրառ» ՓԲԸ-ի և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ ) ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, 2025 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի դադարեցմամբ պայմանավորված՝ իրականացվել է Սևան ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վահանակների վերամբարձ մեխանիզմների շարժաբերների կնքում: Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

 

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 6-ին ներկայացուցիչների նույն կազմն ապակնքել էր Սևան ՀԷԿ-ի շարժաբերները՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացնելու համար:

 

Կնքման և ապակնքման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 28.04.2016թ. N 488-Ն որոշման համաձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր