00:00:00

Հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի հանգստյան գոտում

11:17, 27 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի տանիքում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրի խոհանոցում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, մարվել՝ 08։51-ին։ Այրվել է խոհանոցի կախովի առաստաղը՝ մասամբ (մոտ 48 քմ):

 

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանի մյուս հատվածներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր