00:00:00

ԵՄ-ն աշխատում է Չինաստանի հազվագյուտ հողերի տարրերից իր կախվածությունը դադարեցնելու ուղղությամբ. Ֆոն դեր Լյայեն

18:36, 25 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շաբաթ օրը հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է Չինաստանից հազվագյուտ հողային տարրերից կախվածությունը վերացնելու ուղղությամբ, այն բանից հետո, երբ Պեկինը հայտարարել է բազմաթիվ կարեւոր ոլորտների համար կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի արտահանման վրա լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մասին, հաղորդել է AFP-ն։

Եվրամիությունը հայտարարել է, որ Չինաստանի՝ աշխարհում ամենախոշոր հազվագյուտ հողային մետաղ արտադրողի կողմից հազվագյուտ հողային տեխնոլոգիաների արտահանման վրա վերահսկողության նոր միջոցների սահմանումը ստիպել է ԵՄ որոշ ընկերությունների դադարեցնել արտադրությունը եւ տնտեսական վնաս կրել։

«Նպատակը մեր եվրոպական արդյունաբերության համար կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կրիտիկականորեն կարեւոր հումքի այլընտրանքային աղբյուրների հասանելիությունն ապահովելն է»,- ասել է ֆոն դեր Լյայենը։

Ապրիլից Պեկինը արտահանման որոշակի տեսակների համար լիցենզիաներ է պահանջում, ինչը բացասաբար է անդրադառնում ամբողջ աշխարհում արտադրական հատվածների վրա։ Այս ամիս Չինաստանը հայտարարել է հազվագյուտ հողային նյութերի արտահանման նոր վերահսկողության մասին, որոնք օգտագործվում են ավտոմոբիլային, էլեկտրոնիկայի եւ պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ մագնիսներ պատրաստելու գործում։

Ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ ծրագրի հիմնական բաղադրիչը կլինի թափոնների վերամշակումը։

«Որոշ ընկերություններ կարող են վերամշակել կրիտիկականորեն կարեւոր հումքի եւ մարտկոցների 95 տոկոսը»,- ասել է նա։

Միությունը նաեւ կկենտրոնանա «կրիտիկականորեն կարեւր հումքի արտադրության եւ վերամշակման» վրա եւ կհաստատի «կրիտիկականորեն կարեւոր հումքի ոլորտում գործընկերային հարաբերություններ այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ուկրաինան եւ Ավստրալիան, Կանադան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Չիլին եւ Գրենլանդիան»,-  ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր