00:00:00

Փաշինյանն ու իր սպասավորները շատ լուրջ գիտական հետաքրքրություն պետք է ներկայացնեն սոցիոլոգների, անթրոպոլոգների, բիոլոգների, ինչու ոչ` նաև ֆիզիկոսների համար

14:28, 24 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Քաղաքագետ Արմեն Մինասյանի հրապարակումը․

«Հոմո սապիենսի գոյությունից ի վեր մարդկանց կազմակերպված բոլոր խմբերի (ընտանիք, ցեղ, կլան, համայնք, պետություն, պետությունների դաշինք, համայն մարդկություն և այլն) ապրելու, գործունեության, գոյության եթե ոչ միակ, ապա ամենակարևոր իմաստը, խթանը, դրդապատճառն ու շարժիչ ուժը եղել է «արևի տակ սեփական տեղն ունենալը»:

Բնականաբար, դա ունեցել է ամենատարբեր փաթեթավորում` կրոնական, գաղափարախոսական, արժեքային, էքզիստենցիալ և այլն: Բայց այդ փաթեթավորումը գործընթացի տրամաբանությունը չի խախտել: Տրամաբանությունը շատ պարզ ֆորմուլա ունի` սեփականս ավելացնեմ, եթե հարկ  կա` նաև ուրիշինի հաշվին: Սա բնական է, ուստի և` հարատև, ունիվերսալ ու անբեկանելի:

Հայաստանի կառավարությունը եզակի դեպք է, որը խուսափում է բնությունից տրվածից: Արցախից, Արարատից, սեփական պատմությունից, կաթողիկոսից, կոնյակից, ի վերջո` սեփական եսից հրաժարումների շարքը, որ դեկլարացնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա հնազանդ պնակալեզները խոնարհաբար ողջունում են (սին փորձելով արդարացնել ապագայում լավ ապրելու հույսով, իսկ իրականում շահագործելով «նախկինների» հանդեպ ատելությունը), ոչ այլ ինչ է, քան` «արևի տակ ունեցած տեղից» ինքնակամ հրաժարում:

Մինչ այժմ բնությանը հայտնի չէր որևէ էլեմենտ կամ օրգանիզմ` սկսած կորոնավիրուսից մինչև նախկին տեր Արամ (ով անշուշտ, բոլորից լավ է գիտակցում իր արարքների ծանր հետևանքները հենց իր անձի համար, և նաև գիտակցում է, որ կյանքի անդորրի անվերադարձ խախտումը անձամբ իր որոշման արդյունքն է), որ չձգտի սեփական տեսակի կենսագործունեության արեալի ընդլայնմանը: Ուստի Փաշինյանն ու իր սպասավորները շատ լուրջ գիտական հետաքրքրություն պետք է ներկայացնեն սոցիոլոգների, անթրոպոլոգների, բիոլոգների, ինչու ոչ` նաև ֆիզիկոսների համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր