00:00:00

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները

13:16, 24 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

«Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու առևտրատնտեսական կապերի զարգացումը և իրականացնելու համատեղ նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում», - հավելել են Կրեմլում։

 

Ըստ հաղորդագրության՝ երկու նախագահներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտների։ Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր