00:00:00

Նախկին հոգևորական Ստեփանի «ընտանեկան ժողովի» ևս մեկ մասնակցի բացահայտեցինք. նա ոստիկանության աշխատակից է. Բորիս Մուրազի

10:52, 24 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի երեկվա աջակիցներից մեկը ոստիկան է։ 

Նա լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Նախկին հոգևորական Ստեփանի, իր բնորոշմամբ, «ընտանեկան ժողովի» ևս մեկ մասնակցի բացահայտեցինք։ Փաստ է, որ նա ոստիկանության աշխատակից է և աշխատում է Արագածոտնի մարզային վարչությունում, սակսյն անուն-ազգանունը դեռ հայտնի չէ։

Գագիկ Շամշյանը 2024 թվականին մի լուր է հրապարակել, որտեղից վերցրել եմ այս լուսանկարը։ Նշված է․ «Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը և անչափահասների գործերով բաժանմունքի պետը»։

Հիմա կրկին հարց եմ ուղղում ՆԳ նախարարին․ տիկի՛ն նախարար, ձեր աշխատակիցներն ինչո՞ւ էին քաղաքացիական հագուստով, ինչո՞ւ էին սադրում ժողովրդին, և արդյո՞ք նախկին հոգևորական Ստեփանի ընտանիքի անդամներն են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր