00:00:00

Սատանան հանգիստ չի կարող նստել, կներշնչի, կփքվես, կհպարտանաս ու… կսայթաքես անդառնալի կերպով. Եղիշե քահանա Նուրիջանյան

23:54, 23 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Եղիշե քահանա Նուրիջանյանը գրում է. «Սկզբում լավ չէի հասկանում, թե ինչ է նշանակում այն մաղթանքը, որ հղում են քահանային. -Կարգիդ մեջ հաստատ մնաս։  Թվում է, թե ինչ կա այդտեղ։ Ծառայիր և ապրիր։  Ի՞նչ է եղել որ։  Բայց սատանան հանգիստ չի կարող նստել։ Նա կգա ու քեզ կներշնչի, թե այն ամենը ինչ շնորհել է քեզ Աստված, քո սեփականությունն են։ Կներշնչի, կփքվես, կհպարտանաս ու… կսայթաքես անդառնալի կերպով։  Դրա համար այս եմ մաղթում այսօր իմ օծակից եղբայրներին և ինձ. Հաստա՛տ մնանք մեր կարգի մեջ՝ հավատարիմ՝ Տիրոջը և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, հավատարիմ այն կարգուկանոնին, որ հաստատված է եկեղեցու կյանքում:  Շնորհավոր քահանայական օծման 9-րդ տարեդարձ։  Խոնարհությունը որպես տուն ունենանք, որ մյուս առաքինություններն այդ տան մեջ իրենց ճիշտ տեղերում լինեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր