00:00:00

Բաթոյանն առաջարկել է ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտա

19:04, 23 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Հոկտեմբերի 22-ին մասնակցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա հիմնված ծառայությունների զարգացմանը նվիրված համաժողովին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

««Ներառական աշխատաշուկա և տնտեսական մասնակցություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ խոսել եմ կրթություն-աշխատաշուկա կապի, հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության ծրագրերի և աշխատանքի հնարավորությունների մասին։

Խոսել եմ եվրոպական փորձի վրա հիմնված իմ հեղինակած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտա։ Նման մոտեցում կիրառվում է ԵՄ 27 երկրներից 21-ում։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև գործատուների առջև ծառացած խոչընդոտներն ու դրանց լուծումները՝ «Վիվա Արմենիա»-ի փորձով։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ նախընտրում են աշխատել ընդհանուր պայմաններով՝ առանց արտոնյալ կարգավիճակի։

Համաժողովին մասնակցել են նաև Եվրոպական անկախ կյանքի ցանցի (ENIL) գործադիր տնօրեն Ինես Բուլիչը, Եվրոպական հաշմանդամության ֆորումի գործադիր կոմիտեի անդամ Նադիա Հադադը և Եվրոպական նախագծերի տարածաշրջանային պատասխանատու Ֆրենկ Սիոենեն։

Համաժողովը ևս մեկ հնարավորություն էր համագործակցությունների ամրապնդման, լավագույն փորձի փոխանակման և առաջարկությունների մշակման համար՝ ավելի ներառական և հավասար Հայաստան կառուցելու նպատակով»,-նշել է Բաթոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր