00:00:00

Միրզոյանն ու Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր

17:39, 23 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազը և Սենատի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեն Կադեկը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր՝ ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերություններն ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Քննարկվել են առաջիկա անելիքները։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հաղորդակցությունների կարևոր հանգույցի վերածվելու ներուժի լավագույնս իրացման հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր