00:00:00

Ժողովո՛ւրդ ջան, հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ. Նիկոլ Փաշինյան

08:28, 23 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում չի կարող շամպայն լինել, որովհետև շամպայն արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի Շամպայն ռեգիոնում է աճում»,- նշեց նա։

Փաշինյանը զարմանում է, երբ ասում են՝ «կոնյակ ենք տանում, չեն թողնում, բայց ասում եք, թե լավ հարաբերություն ունեք ԵՄ-ի հետ»։

«Ժողովո՛ւրդ ջան, հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր