Բեռնատարերի վարորդները դադարեցրել են Հայաստան-Վրաստան սահմանակետերի մոտ իրականացվող բողոքի ակցիան:
Այս պահին Հայաստանի բոլոր մաքսային անցակետերը բնականոն աշխատում են։
ԶԼՄ-ներին հայտնել է բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկը։
Հիշեցնենք՝ երեկվանից վարորդները փակ էին պահում Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերը։ Նրանց բողոքն ուղղված էր ՌԴ-ում միգրացիայի կանոնների խստացման դեմ, կառավարությունից ակնկալում էին քայլեր ձեռնարկել և բանակցել ՌԴ-ի հետ խստացումների մեղմացման համար։