00:00:00

Կաթողիկոսը Մայր Աթոռում հանդիպել է Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ

16:50, 20 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ 

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ հորդորելով հոգեխնամ իրենց առաքելությունն արդյունավոր իրականացնել և հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր