00:00:00

Լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի տասներորդ երեխան՝ Հայկը

20:23, 18 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Վանաձորի ԲԿ-ից հայտնում են, որ  ՎԲԿ-ում լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի տասներորդ երեխան՝ փոքրիկ Հայկը։

ԲԿ-ի տնօրեն Մեսրոպ Հազրոյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի ուղեկցությամբ, այցելել է 38-ամյա երջանիկ մայրիկին, շնորհավորել բալիկի ծննդյան կապակցությամբ, նվիրել ծաղիկներ ու բուժանձնակազմից հետաքրքրվել մայրիկի ու փոքրիկի առողջական վիճակով։

3․100 կգ քաշով և 51 սմ հասակով ծնված Հայկի ծնունդն ընդունել են մեր փորձառու բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը եւ նեոնատոլոգ Սվետլանա Պապիկյանը։

Մայրիկի և բալիկի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ընտանիքն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2023թ․-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր