00:00:00

Խնդրում ենք պարոն Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և դիմել թեժ գիծ․ ՍԱՏՄ

12:38, 18 հոկտեմբեր 2025 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ և ուղարկվել են մի շարք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Խնդրում ենք պարոն Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով:

Նման գործելակերպի նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով կատարել խաբեություն կամ հափշտակություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իշխանական կամ ծառայողական լիազորությունները:

Խնդրում ենք զգոն լինել և, նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով, չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր