00:00:00

Վան-Վասպուրական ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

14:43, 17 հոկտեմբեր 2025 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արմավիր, փ․ Հանրապետության 31/2)։
 
Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։
Մասնավորապես՝
• սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը,
• պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել,
• սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել,
• մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։
 
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր