00:00:00

Սոնա Շահգելդյանին բեմ չեն թողել, թե՞ նա ուշացել է. երգչուհին վրդովված է, մեկնաբանությունները հակասական են

03:55, 31 մայիս 2018 Մշակույթ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը վորդովվել է, որ Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական համերգին ելույթ չի ունեցել. «Ես ինքս չեմ առաջարկել երգել, ստացել եմ առաջարկ եւ համաձայնվել երգել Ձեզ համար, իմ ազգի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը: Թե՞, սիրելի՛ կազմակերպիչներ, կարծում էիք՝ որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան»,-հայտարարել է նա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստացավ Սոնայից պարզելու համար, թե ինչ է կատարվել: Նա նշեց, որ մայիսի 28-ի համերգի երկրորդ մասում նախատեսված է եղել իր ելույթը, սակայն անհասկանալի պատճառներով այն չի կայացել. «Ես պետք է համերգի փակումն անեի, բայց ստացվեց այնպես, որ բեմ չբարձրացա: Երեւի կազմակերպիչները ժամանակի մեջ չէին տեղավորվել: Ընդ որում` ես միայնակ չէի: Էլի կային արտիստներ, որոնց ելույթները նախատեսված էին, սակայն նրանք այդպես էլ բեմ չբարձրացան, օրինակ՝ «Նեմրա» եւ «Որդան կարմիր» խմբերը: Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, պարզապես անհայտ պատճառով իրադարձությունները նման ընթացք ստացան»: Սոնան հավելեց, որ համերգից երկու օր առաջ են իրեն տեղեկացրել, որ նախատեսում են իր ելույթը: Փոխարենը եղել են արտիստներ, որոնք իրենց ելույթների մասին տեղեկացվել են ավելի վաղ. «Պատրաստված գնացել էի երգելու, գնացի, երբ համերգը գրեթե վերջանում էր, սակայն ելույթ այդպես էլ չունեցա: Այնպես չէ, որ պետք է խնդրեի, որպեսզի մասնակցեի համերգին: Մայիսի 28-ին ես երեք բեմերում եմ երգել»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր