Գործարար Սամվել Կարապետյանին աջակցելու համար Թբիլիսյան Խճուղում հավաքված քաղաքացիները շարժվեցին դեպի Հակակոռուպցիոն դատարանի բակ։ Աջակիցների երթի պատճառով այս պահին փակ է Երևան մտնող խճուղին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 18։00-ից հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։
Դատարանի բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ հաջակցություն հայտնի գործարարի։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունները պատրաստվում են անել ամեն ինչ, որպեսզի Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվի ևս երկու ամսով։