00:00:00

Բազումի ոստիկանները հայտնաբերել են բանկային քարտը գողացած կնոջը

20:01, 14 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Հոկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր բանկային քարտը և գնումներ են կատարել։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գուգարք գյուղի 43-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ Վանաձոր քաղաքի տարբեր առևտրի կենտրոններից նշված քարտով գնումներ է կատարել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր