00:00:00

«Չկա մի դեպք, որ իրապես մարդը խնդրի, և Աստված չտա». քահանաները պատասխանում են շատ հաճախ հնչող հարցին՝ «ինչո՞ւ են այլ մարդկանց երազանքները կատարվում, իսկ իմ խնդրանքներն Աստված չի լսում»

14:48, 14 հոկտեմբեր 2025 Հասարակություն

«Չկա մի դեպք, որ իրապես մարդը խնդրի, և Աստված չտա, մարդը դիմի և Աստված չօրհնի նրան». քահանաները պատասխանում են շատ հաճախ հնչող հարցին՝ «ինչո՞ւ են այլ մարդկանց երազանքները կատարվում, իսկ իմ խնդրանքներն Աստված չի լսում»: 
 
Տեր Դանիել քահանա Բաղումյան
 
«Ես մարդկանց քարոզում եմ, որ չկա մի դեպք, որ իրապես մարդը խնդրի, և Աստված չտա, մարդը դիմի և Աստված չօրհնի նրան: Ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը, խնդրեցեք, կտրվի ձեզ, բախեք, և Աստված կբացի ձեր առջև: Ես վստահ եմ, որ եթե մարդը հավատքով, ամբողջ սրտով, ինչպես Սուրբ Գրքի բազում օրինակներն են մեզ առաջնորդում, աղոթք բարձրաձնի առ Աստված, Տերն իր աղոթքը կլսի»: 

Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան
 
«Արդյո՞ք մենք անդրադարձել ենք, որ Աստծո չպատասխանելն արդեն իսկ պատասխան է: Աստված բոլոր դեպքերում լսում է: Միգուցե պատասխանել է, և մենք չենք կարողանում լսել Նրան, որովհետև մեր սրտի ուզած պատասխանը չէ: Աստված մեր հայրն է: Նա տալիս է մեզ այն, ինչ օգտակար է, ոչ թե այն, ինչ ցանկանում ենք: Մենք լսել պետք է կարողանանք»: 

Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան 
 
«Աստված լսում է բոլորին, բոլորի խնդրանքները: Նա գիտի ավելի լավ այն, ինչ մեզ պետք է, քան մենք կարող ենք խնդրել և իմանալ, ինչպես ասվում է Առավոտյան ժամերգության աղոթքի ժամանակ: Աստված տեսնում է ամեն ինչ: Նա մեզ տալիս է ամեն ինչ իր ժամանակին»:

Աղբյուրը՝ Qahana.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր