Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր խորհրդով, թե ինչպես պետք է բարեկեցիկ ապրել։
«Եթե դուք աշխատանք եք փնտրում բարեկեցության համար, ապա ձեր գտած աշխատանքը յոլլա գնալ, գուցե, բայց բարեկեցություն չի ապահովի ձեզ»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ բարեկեցության համար պետք է այնպես անել, որ աշխատանքը ձեզ փնտրի։
«Դրա համար ձեզ պետք է երեք բան՝ կրթություն, կրթություն և կրթություն։ Եթե դուք ունեք կրթություն, բայց աշխատանքը ձեզ չի փնտրում, ուրեմն ձեզ հարկավոր է երեք բան՝ կրթություն, կրթություն, կրթություն»,- խորհուրդ է տվել Փաշինյանը։