00:00:00

12-ամյա տղան հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության բաժին

10:04, 12 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Հոկտեմբերի 11-ին հաղորդվել էր 12-ամյա Մաքս Մելքոնյանի անհետ կորելու մասին։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնաբերվել է և ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Երեխայի անհետ կորելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հոկտեմբերի 11-ին։

Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս էր եկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և այլևս չէր վերադարձել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր