Փյունիկ» ՖԱ-ն այսօր հյուրընկալություն էր կազմակերպել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժված և բուժում ստացող երեխաների համար ✋😊
Մեր փոքրիկ հյուրերը նախ շրջայց կատարեցին ակադեմիայի տարածքում, ապա ֆուտբոլային խաղեր անցկացրեցին «Փյունիկի» գլխավոր և կանանց թիմի ֆուտբոլիստների, ինչպես նաև մեր ակադեմիայի սաների հետ 🌝
«Փյունիկի» ֆուտբոլիստները մեր հյուրերին սիրով հանձնեցին հատուկ պատրաստված նվերներ 🎁
Մեր ակումբի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները դարձան նաև արյան դոնորներ 👏
«Փյունիկ» ՖԱ-ն միշտ երեխաների կողքին է ու առաջիկայում ևս կնախաձեռնի նմանօրինակ միջոցառումներ 🫶