00:00:00

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել. կա 2 տուժած

22:51, 10 հոկտեմբեր 2025 Պատահարներ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19։56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր