Նուբարաշենի աղբավայրում բռնկված հերթակա հրդեհի կապակցությամբ Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետը, հայտարարությամբ է հանդես եկել․ պնդել է, թե աղբավայրն այս անգամ դիտմամբ են այրել։
«Ուզում եմ շատ հստակ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի հետ և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ կապ ունեցած ցանկացած անձ կենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան»,- ասել է Ավինյանը, ապա հավելել՝ աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները խստացվել են։