00:00:00

«Լիահույս ենք, որ քահանա հայրերը կվերադառնան կանոնական դաշտ». Տեր Արամն ու Տեր Տարոնը չեն ներկայացել կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին

13:53, 10 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել է իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։

«Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։

Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»,- ասվում է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի գործավար Պարույր ավագ քահանա Ավետիսյանի հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր