00:00:00

ՌԴ ԱԳՆ կոչ է արել ԱՄՆ-ին «պատասխանատու» մոտեցում ցուցաբերել Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարման հարցում

14:22, 08 հոկտեմբեր 2025 Հասարակություն

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը և ամերիկացի զինծառայողները պետք է «սթափ, խելամիտ և պատասխանատու» մոտեցում ցուցաբերեն Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռներ հնարավոր փոխանցման հարցին, հայտնում է «Կոմերսանտը»։

Նրա խոսքով՝ նման մատակարարումները իրավիճակի որակական փոփոխություն կնշանակեն։

«Նման համակարգերի հիպոթետիկ կիրառումը հնարավոր է միայն ամերիկյան անձնակազմի անմիջական ներգրավմամբ։ Հուսով եմ, որ Վաշինգտոնին այս որոշումը կայացնելու համար դրդողները լավ գիտակցում են հետևանքների խորությունն ու լրջությունը», - լրագրողներին բացատրել է Սերգեյ Ռյաբկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր, որ Կիևի կողմից «Tomahawk» հրթիռների կիրառումը կվնասի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար իմանալ, թե Ուկրաինան ինչ է նախատեսում անել «Tomahawk» հրթիռներով՝ դրանց մատակարարման դեպքում։ Միաժամանակ նա չէր բացառել այդ մատակարարումների հավանականությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր