00:00:00

Մադրիդի կենտրոնում շենք է փլուզվել. կա 4 զոհ

12:39, 08 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կառուցվող շենք է փլուզվել, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, հաղորդում է AFP-ն։

Երեքշաբթի ուշ երեկոյան երկու մարմին է հայտնաբերվել Պլասա Մայոր հրապարակից ոչ հեռու գտնվող տարածքում, որը հայտնի զբոսաշրջային վայր է։ Դա տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզումից մի քանի ժամ անց։

Հրշեջները չորեքշաբթի վաղ առավոտյան հայտնաբերել են ևս երկուսին, X հեռուստաալիքի եթերում հայտնել է քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան:

Փրկարարական ծառայությունները հայտնել են, որ վիրավորների թվում են շինհրապարակում աշխատող երեք տղամարդ և շինարարությունը վերահսկող մեկ կին։

Իսպանական լրատվամիջոցները հաղորդել են, որ աշխատողները Մալիից, Գվինեայից և Էկվադորից են եղել։ Եվս երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Փլուզման պատճառը պարզվում է։

Շենքը, որը նախկինում գրասենյակային շենք էր, վերածվել է հյուրանոցի: Քաղաքապետարանի փաստաթղթերի համաձայն՝ շինարարության թույլտվությունը տրվել է փետրվարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր