00:00:00

ԱՄՆ կատարած անհաջող այցից հետո Էրդողանը փորձում է ուշադրությունը շեղել KAAN ինքնաթիռների ապագայից․ Sepah Pasdaran

12:25, 08 հոկտեմբեր 2025 Հասարակություն

ԱՄՆ կատարած իր անհաջող և հեղինակությանը վնասող այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է հանրության ուշադրությունը վերաուղղել դեպի Գազա, գրում է Sepah Pasdaran Telegram ալիքը։

«Նպատակը բնակչության ուշադրությունը «KAAN» թուրքական ռազմական ինքնաթիռների ապագայի, ինչպես նաև այն քննադատության հարցերից շեղելն է, առ այն, թե ինչու է երկիրը հրաժարվում գազ գնել հարևաններից և ստիպված է այն ավելի բարձր գնով գնել ԱՄՆ-ից»,- նշում է ալիքը։

Հիշենք, որ սեպտեմբերի վերջին Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդների միջև վեց տարվա ընթացքում առաջին հանդիպումն է կայացել։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները «մի շարք ոլորտներում զգալի առաջընթացի» են հանգեցրել, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չի հայտարարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր