00:00:00

Հանրահայտ օպերային բեմադրիչ Ժան-Լուի Գրինդան Երևանում է․ նա ներկա է գտնվել «Օթելլո» օպերային ներկայացմանը

20:54, 04 հոկտեմբեր 2025 Մշակույթ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր հյուրընկալել է հանրահայտ օպերային մենեջեր, բեմադրիչ, Choregie d’ Orange փառատոնի տնօրեն, Մոնակոյի Ազգային խորհրդի անդամ Ժան-Լուի Գրինդային:

«Հանդիպման ընթացքում պարոն Գրինդան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ քննարկել է ստեղծագործական համագործակցության ապագա հնարավորություններ։

Պարոն Գրինդան ծանոթացել է Օպերային թատրոնի ստեղծագործական թիմին և ներկա գտնվել Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերային ներկայացմանը։

Այս հանդիպումը նշանակալի քայլ է միջազգային ասպարեզում մշակութային կապերի ամրապնդման և նոր փոխանակումների ստեղծման ուղղությամբ»,-հայտում են ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր