00:00:00

Օգնենք Արևիկ Հարությունյանին վերադառնալ լիարժեք կյանքի

21:47, 03 հոկտեմբեր 2025 Առողջություն

Արևիկ Հարությունյանը այժմ կանգնած է կյանքի ամենադժվար մարտահրավերի առաջ։ Երեք անչափահաս երեխաների մայրը, երկարատև հիվանդանոցային բուժումներից հետո, այժմ գտնվում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ Նրա ախտորոշումը՝ աջակողմյան հեմիպլեգիա է՝ մի վիճակ, որը կաթվածահար է անում մարմնի ամբողջ մի կողմը՝ խլելով շարժվելու, ինքնուրույն գործելու, խոսելու և ապրելու կարողությունը։   Այժմ սկսվել է բուժման ամենակարևոր փուլը՝ վերականգնողականը։ Սակայն գործընթացը երկարատև է և պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ։   

Ձեր աջակցությունը պարզապես նվիրատվություն չէ։ Դա հնարավորություն է Արևիկի համար՝ վերադառնալու լիարժեք կյանք, լինելու իր երեխաների կողքին և շարունակելու ապրել արժանապատվորեն։ 

Ինչպե՞ս կարող եք օգնել Նվիրատվություն կատարել կարող եք հետևյալ տարբերակներով՝  

✅ Ամերիաբանկ – 5501 0400 1203 9250 (Արևիկ Հարությունյան)

✅ ԱԿԲԱ բանկ – 4355 0539 2723 0187 (Երվանդ Մանուկյան)

✅ Idram ID – 436363584 (Լիլիթ Մինասյան)    

Կապ՝ 098-930-915 (ամուսին՝ Երվանդ Մանուկյան)    

Բժշկական և ֆինանսական փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև  

Խնդրում ենք տարածել այս տեղեկությունը։ Յուրաքանչյուր կիսում, ամենափոքր նվիրատվությունն անգամ մեզ մեկ քայլով մոտեցնում է Արևիկի ապաքինմանը։  Թող ձեր բարությունը բումերանգի պես վերադառնա ձեզ։   Տարածիր, օգնիր, միացիր…


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր