00:00:00

Սևանա լճում հայտնաբերվել է ապօրինի 423 հատ խեցգետնորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց․ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն

23:18, 03 հոկտեմբեր 2025 Հասարակություն

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում հայտնաբերել են ապօրինի 423 հատ խեցգետնորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց։ 
 
Էկոպարեկային ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 200 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:
 
Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր