Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արևաշող, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Սարալանջ և Լուսաղբյուր բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: