ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե «Զինվորի» անվանման տակ սոցցանցերում ազատորեն վաճառվում են գուլպաներ։ Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերնագրով հրապարակումը և լուսանկարը։
Նախարարությունը հայտնել է, որ նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, նման արտադրանք ՊՆ-ն չի ձեռք բերել, իսկ դրանց վրա առկա պիտակները կեղծ են։
«Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ։