00:00:00

Արծվաբերդի անտառներում հայտնաբերվել է սնկի անհետացած համարվող տեսակ, որը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ

17:33, 02 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«2025 թվականի սեպտեմբերին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։

Այն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում` որպես Անհետացած (EX - Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։

Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար:

Տարածքում առկա էր 5 առանձնյակ:

Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը  համապատասխան բիոտոպերի վերացումն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր