00:00:00

«Ամբողջ Գյումրին հենց ձե՛ր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում․ ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք բերում, մի տան վրա՝ 57 հոգու գրանցում ․․․»․ Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանին

17:34, 01 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է իր մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

«Ես չեմ իջնի նրանց մակարդակին, շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով՝ Միութենական պետության մասին իր ասածներին հավատարիմ է մնում, տեսակետը չի փոխել։

Գյումրիում ընտրություններին «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքներին ի պատասխան էլ՝ Ղուկասյանը նշել է․

«Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, գիշեր-ցերեկ Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք՝ ընտրակաշառք․  ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառք ։ Ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել, բա «Վիվարոյի» ձեր գումարները ․․․ ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք բերում, փաստ ունեմ՝ մի տան վրա 57 մարդ եք գրանցել։ Բա, էդ ովքե՞ր էինք դրանք անողները ․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր