Ես մեր դատաիրավական համակարգի գործընկերներին ասում եմ՝ իմ տպավորությամբ, որ ըսենց գնա, ՄԻԵԴ-ը մի հատ էլ որոշում է կայացնելու, որ Մարտի 1-ի գործով 2018-2025 թվականներին նորմալ դատավարություն չի արվել, ինչ-որ մարդիկ հավաքվել են, ջան ասել, ջան լսել են, ձևական սիմուլյացիաներ արել, թողել գնացել են, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք կարող այդպիսի բան թույլ տալ։ Հասկացանք, որ դատական համակարգն անկախ է, բայց դրա քաղաքական պատասխանատվությունն ո՞ւմ վրա է։ Պետք է լրջանալ, ըսենց չի կարելի։ Մարտի 1-ի գործով այսօրվա դատավարությունը գնում է նախկին դատավարության ճանապարհով, որ գնա Եվրոպական դատարանում ֆարսի կարգավիճակ ստանա։ Պետք է լրջանալ, և այդ դատավարությունը պետք է բոլոր մասնակիցներին լրջացնի և կոնկրետացնի։ Մենք չենք ուզում որևէ ձևով միջամտել, որովհետև ես էնքան շահագրգիռ եմ, ես շատ շահագրգիռ եմ էդ գործով։ Չի կարող անդադար այս պրոցեսը ձգվի»,-ասաց Փաշինյանը։