00:00:00

Մեր քաղաքականության հիմքում ավագ սերնդի ներկայացուցիչների արժանապատիվ ծերությունը ապահովելն է. Արսեն Թորոսյան

16:41, 01 հոկտեմբեր 2025 Հասարակություն

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա առթիվ։

Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ,

հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է՝ վերահաստատելու, որ մեր հասարակության ամենափորձառու սերունդը ոչ միայն կենսափորձի և գիտելիքի արժեքավոր կրող է, այլև ունի լիարժեք ներուժ՝ մասնակցելու մեր երկրի շարունակական զարգացման և հզորացման գործընթացին։

Տարեցների հիմնախնդիրների ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում այնպիսի ծրագրերի իրականացումն է, որոնք միտված են ապահովելու ավագ սերնդի ներկայացուցիչների արժանապատիվ ծերությունը, առողջ և ակտիվ ապրելակերպը, զբաղվածությունն ու համայնքային ներգրավվածությունը։

Այս առաջնահերթությունները ներառված են նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024–2040 թթ. ռազմավարությունում և Զբաղվածության 2025–2031 թթ. ռազմավարական ծրագրում, որոնցում սահմանված են միջոցառումներ՝ ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվ երկարակեցության և կենսագործունեության խթանման համար։

Միաժամանակ, պետության կողմից շարունակվում է գնահատված անհատական կարիքների հիման վրա խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացը։

Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ բոլորիդ օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և բարօրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր