00:00:00

Մեր մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ. Արմեն Մարտիրոսյան

13:59, 01 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրել է.

«Անտանելի ծանր ա ու ցավոտ, աննկարագրելի ուժեղ: Սա էն հազվագյուտ դեպքերից էր, որ դուրս էի եկել պրոֆեսիոնալիզմի սահմաններից ու շատ մտերմացել համ Գաբիի, համ իր հրաշալի ընտանիքի հետ:

Սա ինձ համար անձնական մեծ կորուստ ա, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում:

Գաբիի համար արվեց բառացիորեն անհնարինը, տասնյակ հազարավոր մարդկանց օգնությամբ մենք կարողացանք երեխայի համար հասանելի դարձնել աշխարհի ամենաառաջավոր բժշկությունը, բայց ավաղ, հիվանդությունն իր գործն արեց:

Մեր սրտիկը անչափ շատ էր սիրում Մինասին, ու մեծ սիրով էր խաղում իր հետ, պլաններ կազմում ապագայում ընկերություն անելու: Ես իրեն ապագայում անպայման կպատմեմ, որ ինքը նման ընկեր է ունեցել, վստահ եմ՝ Մինասը շատ կոգեշնչվի:

Գաբին լույս էր ու լույս դարձավ, մնաս բարով, իմ սիրելի պոզիտիվչիկ։

Քո տված անսահման սերն ու լույսը խոստանում եմ օգտագործել ի նպաստ կյանքի համար պայքարող երեխաների, դու միշտ կմնաս իմ հոգում ու սրտում:

Խորը ցավակցություններս՝ ծնողներին ու հարազատներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր