00:00:00

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար Մասունքը

23:30, 30 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 5-ին Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00:

Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը:

Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:

Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր