Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Մուսայելյան գյուղում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Աղասի Ա․-ն իր վարած «Zaz Sens» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե պարսպին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։